42 Երևան

42 Երևանը ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա լավագույն մասնագետներին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների, մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլը, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան, Ամստերդամը և 26 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում:
Անվճար
42 Երևանը լիովին անվճար է: Ավելին, կենտրոնն ունի հատուկ պայմաններ մարզերից հաճախող ուսանողների համար: Մեր առաքելությունն է բարձրակարգ կրթության հնարավորություն ընձեռել յուրաքանչյուրին` անկախ սոցիալական դրությունից:
Հասանելի
42 Երևանում կարող է ուսանել 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք: Չկա ոչ մի նախապայման: Պարտադիր չէ անգամ ոլորտային գիտելիքների առկայությունը: Ուսանողները ընդունվելիս հանձնում են միայն տրամաբանությունը ստուգող թեստ:
Ճկուն
42 Երևանի հեղափոխական ծրագրում ուսանողը շարժվում է առաջ իրեն հետաքրքիր նախագծերով` համագործակցելով իր դասընկերների հետ: 42-ը բաց է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Ուսանողները կարող են հաճախել ըստ իրենց ցանկացած ժամանակացույցի:
Կարիերա
42-ի միջազգային կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ շրջանավարտների 95%-ից ավելին բարձր վճարվող աշխատանք է գտնում ոլորտում: Ուսումը միջինում տևում է 2 տարի, իսկ ավարտին ուսանողը դառնում է աշխատաշուկային պատրաստ ծրագրավորող:

18 տարեկանդ լրացե՞լ է: Դե դիմի՛ր:

Գրանցի՛ր էլ. հասցեդ և առաջինը իմացիր 42-ի նորությունները