42 Երևանը ամբողջովին անվճար է: Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից միայն պահանջվում է լինել նվազագույնը 18 տարեկան, տրամաբանող, հետաքրքրասեր և պատրաստ իր կրթությանը նվիրել 1-3 տարի:
Դիմելիս հարկավոր է հաջողությամբ անցնել առցանց տրամաբանության թեստը, մասնակցել գրանցման հանդիպմանը և ընդգրկվել մեր Ավազանում:
Ընդունելության գործընթացը
Առցանց թեստ
Գրանցվիր ու խաղա 2 օնլայն խաղ: Խաղերը տրամաբանական են: Դրանք քեզնից կխլեն առնվազն 2 ժամ: Խաղերն ընդհատել չի թույլատրվում, այնպես որ փորձիր գտնել մի տեղ, որտեղ քեզ խանգարող չի լինի: Խաղա ինքնուրույն, առանց ինքնուրույնության 42-ում սովորել հնարավոր չէ: Եթե հաջողեցիր` կհրավիրվես գրանցման հանդիպմանը:
Ուշադիր եղիր գրանցման հանդիպման օրերին և փորձիր անցնել թեստը մինչև դրանք:
Գրանցում
Քո գրանցման հանդիպումը ընդունելության գործընթացի մի մասն է: Դրա ընթացքում դու հնարավորություն կունենաս ստանալ հավելյալ տեղեկություններ ծրագրի մասին, հանդիպել անձնակազմին և հարցեր տալ նրանց: Հանդիպման ընթացքում ընդունվելու են նաև դիմումները, այնպես որ մասնակցությունը պարտադիր է:
Գրանցման օրեր
Օգոստոս – Հոկտեմբեր 2023
Ավազան
4 շաբաթով ընկղմվելով մեր Ավազանում` դու անմիջականորեն կծանոթանաս 42-ի կրթական ծրագրին, իսկ մենք կկատարենք վերջնական ընտրությունը: Ավազանում բոլոր դիմորդներով լողալու եք կոդերի մեջ ու, համագործակցելով, լուծելու եք զանազան խնդիրներ: Ավազանի ծրագիրը ներառում է C լեզվի ու ծրագրավորման հիմունքները: Այս փուլը շատ մրցակցային է` հիմնական ծրագրում ընդգրկվելը կախված կլինի ուսանողի առաջադիմությունից, ներգրավվածությունից և համագործակցելու կարողությունից:
Ավազանի ժամկետներ
Սեպտեմբեր 2023
Նոյեմբեր 2023
Ուսում
Ավազանի փուլը հաղթահարածներն ու 42-ի ծրագրին ու միջավայրին լավագույնս համապատասխանող թեկնածուները կսկսեն բուն ուսումը 2024-ի հունվար ամսից: Ահա այստեղ է սկսում ծրագրավորողի կյանքը` ամեն օր կոդերի, նախագծերի, դեդլայնների մեջ: