

Դպրոց 42
Իր հեղափոխական կրթական ծրագրի շնորհիվ 42-ն իր ուսանողներին բացառիկ հնարավորություն է տալիս 0-ից դառնալ ծրագրավորման գուրու:
42-ը հիմնվել է 2013 թվականին Ֆրանսիայում: Կենտրոնի կրթական ծրագրի հիմքում ընկած է «ընկերը` ընկերոջը» մեթոդը, որի շնորհիվ ուսանողները լուծում են իրական խնդիրներ, կյանքի են կոչում կիրառական նախագծեր, տնօրինում են իրենց կրթական ուղին և այս ամենը սեփական ուժերով` առանց ուսուցիչների: Այս մեթոդի շնորհիվ շրջանավարտների 95%-ից ավելին բարձր վճարվող աշխատանք է գտնում շուկայում: Րիո դե Ժանեյրոից մինչև Հելսինկի և Սեուլ. աշխարհում այժմ գործում է 20 կենտրոն: 42 Երևանն իր տեղն է գտնում այս քաղաքների շարքում` Հայաստանի ՏՏ ոլորտին բարձրակարգ մասնագետներով ապահովելու առաքելությամբ:
Դպրոց 42
Իր հեղափոխական կրթական ծրագրի շնորհիվ 42-ն իր ուսանողներին բացառիկ հնարավորություն է տալիս 0-ից դառնալ ծրագրավորման պահանջված մասնագետ:
42-ը հիմնվել է 2013 թվականին Ֆրանսիայում: Կենտրոնի կրթական ծրագրի հիմքում ընկած է «ընկերը` ընկերոջը» մեթոդը, որի շնորհիվ ուսանողները լուծում են իրական խնդիրներ, կյանքի են կոչում կիրառական նախագծեր, տնօրինում են իրենց կրթական ուղին և այս ամենը սեփական ուժերով` առանց ուսուցիչների: Այս մեթոդի շնորհիվ կենտրոնի շրջանավարտների 95%-ից ավելին բարձր վարձատրվող աշխատանք է գտնում շուկայում: Րիո դե Ժանեյրոից մինչև Հելսինկի և Սեուլ. աշխարհում այժմ գործում են 20 կենտրոններ: 42 Երևանն իր տեղն է գտնում այս քաղաքների շարքում` Հայաստանի ծրագրավորման ոլորտին բարձրակարգ մասնագետներով ապահովելու առաքելությամբ:ԵՄ Թումո համալիր
42 Երևանը ԵՄ Թումո կիրառական և ինժեներական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը ներկայացնող Թումո լաբորատորիաների հիմնական նախագծերից մեկն է: Համալիրը գերժամանակակից STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կենտրոն է Երևանում: Որպես կրթության, հետազոտությունների և ստարտափների հանգույց` համալիրի նպատակն է կապ ստեղծել ոլորտի տեղական և միջազգային ներկայացուցիչների միջև, փոքրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և բիզնեսի միջև եղած խզումը: 25.000 ք.մ. մակերես զբաղեցնող շինությունը կտեղակայվի 1.5 հեկտար տարածքի վրա` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից: