42 Yerevan

Ուսում

Քո ժամանակացույցը 42 Երևանում

42-ում հաջողությամբ ուսանելը քեզնից պահանջելու է նվիրում, աշխատանք ու ժամանակ: Քո նախագծերի, առաջադրանքների ու թիմային աշխատանքի վրա դու ծախսելու ես շաբաթական մոտ 40 ժամ, իսկ ուսումը միջինում տևում է 2 տարի: Բայց դու միշտ կհասցնես լրացնել ժամերնդ ու կյանքի կոչել նախագծերդ, քանի որ կենտրոնը բաց է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, իսկ ժամանակացույցդ ինքդ ես ընտրելու:

Կրթական ծրագիրը​

42-ի կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ և կատարելագործում իրենց հմտությունները: Ուսումնական պլանը առաջարկում է 150-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: Նախագծերից որոշները կարող են ձեզնից խլել 48 ժամ, իսկ որոշներն էլ 6 ամիս: Իրականացնելով նախագծերը և գնահատելով մյուսների աշխատանքները` ուսանողը ձեռք է բերում նաև ժամանակի, նախագծերի կառավարման և հաղորդակցման հմտություններ: Ուսանողներին սպասում է ծրագրավորման 10 ոլորտ և 3 փուլ` հիմունքներ, մասնագիտացում և պրակտիկա:

Կրթական ծրագիրը

Մասնագիտացեք հետևյալ ոլորտներում

Արհեստական բանականություն
Կիբեր անվտանգություն
Հավելվածների ստեղծում
Խաղերի ստեղծում
2
Ցանցեր և Քլաուդ
Կրիպտոգրաֆիա
Համակարգչային գրաֆիկա
Կայքերի ստեղծում
Տվյալագիտություն
Սիստեմ ադմինիստրացիա

Հավելյալ հմտություններ

 Անկախություն և ժամանակի կառավարում

  Թիմային աշխատանք և համագործակցություն

 Ճկունություն

  Ստեղծարար մոտեցում

Հիմունքներ

Ուսման առաջին փուլում դու խորանալու ես ծրագրավորման հիմք հանդիսացող C լեզվի մեջ և ստեղծելու ես պարզ ծրագիր` օգտագործելով դասական ալգորիթմներ (recursivity, linked lists, sorting, memory management, string manipulations): Այնուհետև անցնում ես POSIX API-ին, որի շնորհիվ ստանում ես ֆայլերի համակարգին հասանելիություն, իրականացնում ես unix գործընթացների կառավարում, ցանցի կոդավորում և thread-ներ: Ծրագրում ներառված են ցանցի և համակարգի կառավարման տեխնոլոգիաներ (IP, subnet, DNS, Docker): Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորումը ներկայացված է ծրագրում, հաճախորդ-սերվեր նախագծի միջոցով: Ուսումնական պլանի այս առաջին մասն ավարտվում է ամբողջական վեբ նախագծով` օգտագործելով պատահական framework դասականների շարքից (Rails, Symfony, Django և այլն): Ուսանողն ունի առավելագույնը 1 տարի այս փուլն ավարտելու համար: Փուլն ավարտելու արագությունը կախված է միայն ուսանողի առաջադիմությունից:

Տևողություն` 8 – 12 ամիս

Մասնագիտացում

Ծրագրավորման հիմքերին ծանոթանալուց հետո դու կսկսես աշխատել շատ ավելի բարդ նախագծերի ու ոլորտների վրա. արհեստական բանականություն, կիբեր անվտանգություն, համակարգչային գրաֆիկա, ֆունկցիոնալ ծրագրավորում, ցանցեր և cloud, սիստեմ ադմինիստրացիա, Unix/Posix ծրագրավորման բարձր մակարդակ, վեբ ծրագրավորման բարձր մակարդակ, մոբայլ ծրագրերի զարգացում, տվյալների կառավարում, Kernel ծրագրավորում, խաղերի ստեղծում: Ուսանողն ազատ է ընտրել 2-3 ոլորտ կամ էլ ստանալ ավելի ընդհանուր գիտելիքներ ՏՏ ոլորտում: Այս փուլում հնարավոր է մասնակցել նաև ընկերությունների և այլ կրթական ծրագրերի հետ համատեղ նախագծերի, բիզնես ծրագրերի և այլն: Ծրագրային գիտելիքներց բացի այս փուլը շեշտ է դրվում նաև մի շարք հավելյալ բաղադրիչների վրա` ոլորտում խորքային գիտելիքներ, թիմային աշխատանք, ՏՏ ընկերությունների աշխատանքը, ծրագրավորողի մտածելակերպ` ձևավորելու ճկունություն և ինքնավստահություն, որոնք անհրաժեշտ են հետագայում յուրաքանչյուր թիմում և նախագծում աշխատանքի անցնելու համար:

Տևողություն` մինչև 24 ամիս

Պրակտիկա

Այս փուլում, քո ընտրած ոլորտում մասնագիտանալուն զուգահեռ, դու հնարավորություն կստանաս անցնել պրակտիկա տեխնոլոգիական ընկերություններում և ձեռք բերել կարևոր փորձառություն: Պրակտիկան քո ուսման անբաժան մասն է, քանի որ այն հարթում է ուղի դեպի աշխատաշուկա: Դու կարող ես գնալ պրակտիկայի հիմունքների փուլն անցնելով կամ ավելի ուշ:

Կարիերայի քո հնարավորությունները
Կարիերայի քո հնարավորությունները

Հետաքրքի՞ր է: Ժամանակ մի՛ կորցրու ու դիմի՛ր:

The 2021-2022 admission is open!