42 Yerevan

Ընդունելություն

Ինչպես դառնալ 42-ի ուսանող

42 Երևանը ամբողջովին անվճար է: Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից միայն պահանջվում է լինել նվազագույնը 18 տարեկան, տրամաբանող, հետաքրքրասեր և պատրաստ իր կրթությանը նվիրել 1-3 տարի:

Դիմելիս հարկավոր է հաջողությամբ անցնել առցանց տրամաբանության թեստը, մասնակցել գրանցման հանդիպմանը և ընդգրկվել մեր Ավազանում:

Ընդունելության գործընթացը

_Graphic on Website-82
_Graphic on Website-95

Առցանց թեստ

Գրանցվիր ու խաղա 2 օնլայն խաղ: Խաղերը տրամաբանական են: Դրանք քեզնից կխլեն առնվազն 2 ժամ: Խաղերն ընդհատել չի թույլատրվում, այնպես որ փորձիր գտնել մի տեղ, որտեղ քեզ խանգարող չի լինի: Խաղա ինքնուրույն, առանց ինքնուրույնության 42-ում սովորել հնարավոր չէ: Եթե հաջողեցիր` կհրավիրվես գրանցման հանդիպմանը:

Ուշադիր եղիր գրանցման հանդիպման օրերին և փորձիր անցնել թեստը մինչև դրանք: 

Գրանցում

Քո գրանցման հանդիպումը ընդունելության գործընթացի մի մասն է: Դրա ընթացքում դու հնարավորություն կունենաս ստանալ հավելյալ տեղեկություններ ծրագրի մասին, հանդիպել անձնակազմին և հարցեր տալ նրանց: Հանդիպման ընթացքում ընդունվելու են նաև դիմումները, այնպես որ մասնակցությունը պարտադիր է:

Գրանցման օրեր
Հունիս – Նոյեմբեր 2021

Գրանցում​

Ավազան

4 շաբաթով ընկղմվելով մեր Ավազանում` դու անմիջականորեն կծանոթանաս 42-ի կրթական ծրագրին, իսկ մենք կկատարենք վերջնական ընտրությունը: Ավազանում բոլոր դիմորդներով լողալու եք կոդերի մեջ ու, համագործակցելով, լուծելու եք զանազան խնդիրներ: Ավազանի ծրագիրը ներառում է C լեզվի ու ծրագրավորման հիմունքները: Այս փուլը շատ մրցակցային է` հիմնական ծրագրում ընդգրկվելը կախված կլինի ուսանողի առաջադիմությունից, ներգրավվածությունից և համագործակցելու կարողությունից:

Ավազանի ժամկետներ
Սեպտեմբեր 2021
Դեկտեմբեր 2021

Ուսում

Ավազանի փուլը հաղթահարածներն ու 42-ի ծրագրին ու միջավայրին լավագույնս համապատասխանող թեկնածուները կսկսեն բուն ուսումը 2022-ի հունվար ամսից: Ահա այստեղ է սկսում ծրագրավորողի կյանքը` ամեն օր կոդերի, նախագծերի, դեդլայնների մեջ:
Սկիզբ
Հունվար 2022

Իմացիր կրթական ծրագրի մասին

Ուսում

Ավազանի փուլը հաղթահարածներն ու 42-ի ծրագրին ու միջավայրին լավագույնս համապատասխանող թեկնածուները կսկսեն բուն ուսումը 2022-ի հունվար ամսից: Ահա այստեղ է սկսում ծրագրավորողի կյանքը` ամեն օր կոդերի, նախագծերի, դեդլայնների մեջ:

Սկիզբ
Հունվար 2022

Իմացի՛ր կրթական ծրագրի մասին

Պատրա՞ստ ես սուզվել կոդերի մեջ

The 2021-2022 admission is open!