42 Yerevan

FAQ

Ընդունելություն

Իրոք: 42 Երևանը ամբողջովին անվճար է: Մեր նպատակն է բարձրակարգ կրթություն ապահովել ու ճանապարհ բացել դեպի աշխատաշուկա յուրաքանչյուրի համար:

Եթե քո 18 տարին դեռ չի լրացել, բայց կլրանա մինչև 2021 թվականի հունվար ամիսը` կարող ես դիմել: Հակառակ դեպքում` խնդրում ենք սպասել հաջորդ տարվան ու անպայման դիմել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը պարտադիր չէ: Պարտադիր է Հայաստանում 1-3 տարվա ընթացքում գտնվելն ու այդ նպատակի համար պահանջվող փաստաթղթերն ունենալը:

Ոչ, օնլայն թեստը կարող եք լրացնել աշխարհի յուրաքանչյուր կետից: Բայց դուք պարտավոր եք ներկա գտնվել գրանցման հանդիպմանը Երևանում` ձեր անձը հաստատելու համար: Հետագա ուսումը նույնպես անց է կացվում Երևանում:

Պահանջներ բացարձակ չկան: Դե լավ, բացի մեկից` 18 տարին լրացած լինելը: Բայց անգամ դա բացառություններ ունի` դու կարող ես դիմել, եթե 18-դ լրանալու է մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը: Մի խոսքով` 42 Երևան կարող են դիմել բոլորը և 42 Երևանում կարող են ուսանել բոլոր նրանք, ովքեր հաղթահարել են օնլայն թեստն ու մեր ավազանի փուլը:

42 Երևանը առաջարկում է բարձրակարգ կրթական ծրագիր, որում ընդգրկված են տարբեր բարդության, այդ թվում շատ բարդ նախագծեր: Բացի այդ, 42 Երևանի կրթական ծրագիրը ընդգրկում է ծրագրավորման 10-ից ավելի ոլորտներ, այնպես որ 42-ում դու կգտնես քեզ համար մարտահրավերներ, անգամ եթե արդեն պրոֆեսիոնալ ես:

Այո: Ուսումդ ավազանի փուլի տրամաբանական շարունակությունն է ու շատ կարևոր է, որ անմիջապես շարունակես: Եթե գիտես, որ չես կարողանալու շարունակել, լավ կլինի, որ տեղը ազատես մեկ ուրիշի համար:

Ուսում

Քանի որ մենք չափազանց կարևորում ենք 42 Երևանի ամենակարևոր բաղադրիչներից մեկի` «ընկերը` ընկերոջը» համագործակցային մեթոդի ուժը, մենք խորհուրդ ենք տալիս հնարավորինս շատ ժամանակ անցկացնել կենտրոնում: Որոշ աշխատանքներ դուք կկարողանաք իրականացնել տնից, բայց կենտրոնի ռեսուրսներից օգտվել դուք չեք կարողանա: Այնպես որ մենք հորդորում ենք ուսանողներին լինել կենտրոնում շաբաթական առնվազն 40 ժամ: Կենտրոնի դռները ուսանողների առաջ բաց են օրը 24 ժամ, շաբաթական 7 օր: Ավելին, եթե դուք Երևանում չեք ապրում, մենք ձեզ կօգնենք կացարանի հարցում:

Կարող ես: 42 Երևանը բաց է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, դու ինքդ ես ընտրում քո ժամանակացույցը: Բայց մեր միջազգային փորձը ցույց է տալիս, որ զուգահեռ աշխատելն ու այստեղ ուսանելու ժամերը լրացնելը համատեղելը կարող է շատ բարդ լինել: Այստեղ հաջողելու համար քեզնից մեծ ժամանակ կպահանջվի:

42 Երևանի ամբողջ բովանդակությունն ու նախագծերը հայերերն և անգլերեն լեզուներով են:

42 Երևանում ուսանողները առաջին հերթին կենտրոնանում են խնդիրների լուծման, տարբեր իրավիճակներում ստեղծագործ մոտեցում ցուցաբերելու վրա: Նախագծերի ընթացքում նրանք օգտագործում են C++, Ruby on rails, Javascript, Swift, Python և ծրագրավորման այլ լեզուներ, իսկ որոշների ընթացքում հնարավորություն են ստանում ընտրեք օգտագործվող լեզուն:

Թիմային աշխատանքի մեթոդի հիմքում ընկած է ուսանողների միջև արդյունավետ համագործակցությունը: Ուսանողները միասին իրականացնում են կիրառական նախագծեր, լուծում են առաջացած խնդիրները, այնուհետև գնահատում են միմյանց կատարած աշխատանքը ու ոգևորում իրար: Բացի այդ, մեր հատուկ ծրագրի շնորհիվ ուսանողները իրենք են բացահայտում իրենց հետաքրքրող ոլորտներն ու վարժությունները: Այս ամենը հնարավորություն է տալիս ձեռք բերել թիմում, ինչպես նաև անհատական աշխատելու հմտություններ: Իսկ ուսուցիչներ… ուսուցիչներ իրոք չկան: Դուք եք ձեր ուսուցիչը:

Կարիերա

42 Երևանի շրջանավարտները չեն ստանում դիպլոմ կամ գիտական աստիճան: Այստեղ դու կարող ես 0-ից դառնալ բարձրակարգ ծրագրավորող և ստանալ հավաստագիր 42 Երևանում ուսանելու մասին: Մեր միջազգային կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ 42-ի շրջանավարտների 95%-ը բարձր վճարվող աշխատանք է գտնում: Բացի այդ, միայն 42 Փարիզի ուսանողների կողմից ստեղծվել են 400-ից ավելի ստարտափներ:

42 Երևանում ուսանելուց հետո դու արդեն պատրաստի ծրագրավորող ես: Ուսման երրորդ փուլում դու հնարավորություն ես ստանալու պրակտիկա անցնել հայաստանյան ՏՏ ընկերություններում: Այս ամենից բացի, մենք քեզ կաջակցենք աշխատանք գտնել մեր գործընկեր ընկերություններում, եթե, իհարկե, դու չստեղծես քո ստարտափը, ինչպես օրինակ արել են մեր միջազգային կենտրոնների ուսանողների 30%-ը:

Ուսանողներին խորհուրդ է տրվում ավարտին հասցնել ուսման յուրաքանչյուր փուլ, քանի որ ուսման ավարտին ձեզ ոլորտում հաջողակ կարիերա է սպասում: Չափազանց կարևոր է մասնակցել ուսման վերջին փուլին` պրակտիկա հայաստանյան ՏՏ ըներություններից մեկում: Այս փուլը շատ կարևոր է թե՛ ձեր մասնագիտական աճի, թե՛ աշխատանք գտնելու հարցում: Այնուամենայնիվ, ուսանողները կարող են սկսել աշխատել, և շատերը հենց այդպես էլ անում են ուսման մեկնարկից 1 կամ 2 տարի հետո: